Գլխավոր Լուրեր Միջազգային Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման նոր դեպք է գրանցվել

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման նոր դեպք է գրանցվել

609
0

Tert.am-ը գրում է․

Ռուսաստանում նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը հայտնել է կորոնավիրուսով վարակման նոր դեպքի գրանցման մասին:

ՌԴ է ժամանել կորոնավիրուսով հիվանդ Իտալիայի քաղաքացի, նրա առողջական վիճակը կայուն է:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Մայրցամաքային Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 80 409-ի, որից 52 045-ն ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցներց. սա կազմում է հիվանդացածների ընդհանուր թվի 64,7 տոկոսը: Հիվանդանոցներում դեռևս մնում է 25 352 մարդ:

Համաճարակի սկզբից ամբողջ Չինաստանում, բացառությամբ Հուբեյ նահանգի, գրանցվել է 12 943 վարակման դեպք, որից 110-ը` մահվան ելքով. մահացության տոկոսը կազմել է 0,84: Համաճարակի օջախ համարվող Հուբեյ նահանգում հայտնաբերվել է 67 466 վարակման դեպք, որից 2902-ը` մահվան ելքով. մահացությունը կազմել է 4,3%:

Համաճարակային իրավիճակը Չինաստանում բարելավվում է, վերջին օրերին երկրում հայտնաբերվել է վարակման 139 նոր դեպք, Հուբեյ նահանգից դուրս` 5 դեպք:

Ընդհանուր առմամբ հիվանդությունը Չինաստանում 3012 մարդու կյանք է խլել: