Tert.am-ը գրում է․
Չինացի տղամարդը, որը կորոնավիրուսով վարակվել էր իր ծննդյան 101-րդ տարեդարձը նշելուց կարճ ժամանակ անց, ապաքինվել է հիվանդանոցում մեկ շաբաթ անցկացնելուց հետո:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, տղամարդը Հուբեյ նահանգի Ուհան քաղաքի Երրորդ հիվանդանոցից դուրս է գրվել նախօրեին: Նախկինում ամենատարեց չինացին, որն ապաքինվել էր կորոնավիրուսից, 98-ամյա տղամարդ էր:
Հիվանդանոցի աշխատակցուհիներից մեկը պատմել է, որ հիվանդը միշտ իր 98-ամյա կնոջ մասին էր խոսում և ասում էր, որ պետք է շուտ լավանա, որպեսզի վերադառնա տուն և հոգ տանի կնոջ մասին: