Գլխավոր Լուրեր ՀՀ ԱԳՆ-ն հաստատել է Իրանում կորոնավիրուսից մահացած հայ կնոջ մասին տեղեկությունը

ՀՀ ԱԳՆ-ն հաստատել է Իրանում կորոնավիրուսից մահացած հայ կնոջ մասին տեղեկությունը

0
1375

Իրանում նոր տիպի կորոնավիրուսից ազգությամբ հայ ԻԻՀ քաղաքացի է մահացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին տեղեկությունը հաստատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ Իրանում կորոնավիրուսից 85 ամյա հայազգի կին է մահացել: