Գլխավոր Լուրեր Միջազգային Բժիշկներին ապշեցրել է 3-ամյա իսրայելցին, ով անգլերեն է խոսում՝ առանց երբևէ այդ...

Բժիշկներին ապշեցրել է 3-ամյա իսրայելցին, ով անգլերեն է խոսում՝ առանց երբևէ այդ լեզվով խոսք լսելու (տեսանյութ)

2109
0

Գոլանի բարձունքներում բնակվող իսրայելցիների ընտանիքի 3-ամյա տղան ապշեցրել է բժիշկներին՝ անգլերեն խոսելու իր ունակությամբ:

Ինչպես գրում է Oddity Central-ը, Օ’Նիլ Մահմուդ անունով փոքրիկ տղան, որը երբեք անգլերեն խոսք չի լսել, խոսում է բրիտանական շեշտադրությամբ: Ծնողների խոսքով՝ լեգենդար բասկետբոլիստ Շաքիլ Օ’Նիլի պատվին անվանակոչված տղան չէր խոսում մինչև 2 տարեկանը: Այնուհետև սկսել է անհասկանալի բառեր արտասանել, որին հետևել է սահուն անգլերենը:

Նա սկսել է օգտագործել անգլերեն բառեր, որոնք երբևէ չեն էլ արտասանվել իրենց տանը: Տարօրինակն այն է նաև, որ փոքրիկ Օ’Նիլը չգիտի արաբերեն համարժեքներն այն բառերի, որոնք ասում է անգլերեն:

Փոքրիկի պապիկը նշել է, որ ինքն էլ հաճախ չի հասկանում, թե թոռնիկն ինչ է ասում և պատասխանում է. «Այո, լավ»: Երեխայի ծնողները նույնպես անգլերեն չեն խոսում:

Երեխան մանկապարտեզ է հաճախում, սակայն նրա արաբերենի իմացությունը շատ ավելի թույլ է, ինչի պատճառով նա դժվարությամբ է հաղորդակցվում ծնողների և մյուս երեխաների հետ:

Փորձագետների խոսքով՝ դա կարող է քսենոգլոսիի դեպք լինել, երբ մարդ խոսում է մի լեզվով, որը չէր կարող յուրացրած լինել բնական ճանապարհով։

פנים אמיתיות – תעלומת הילד הדרוזי

הצצה ראשונה לסיפור הלא ייאמן שאין לו שום הסבר הגיוני: צפו באוניל, הילד הדרוזי שהתחיל לדבר אנגלית שוטפת במבטא בריטי מבלי שמשפחתו יודעת את השפה.פנים אמיתיות עם אמנון לוי – מחר (חמישי) אחרי החדשות בערוץ עשר. לקטעים נוספים>>>www.10.tv/panim

Опубликовано ‎ערוץ 13‎ Среда, 30 мая 2018 г.