Հայաստանի ազգային ընտրանու և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է տեսահոլովակում, որտեղ ցույց է տալիս ինչպես ճիշտ լվացվել:
«Ռոմա»-ն ինստագրամի իր էջում հրապարկել է տեսանյութ, որտեղ Մխիթարյանը սեփական օրինակով ցույց է տալիս լվացվելու ձևը, որը կօգնի պաշտպանվել աշխարհում մեծ տարածում ստացող կորոնավիրուսից:
Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել է միջազգային մասշտաբի արտակարգ դրություն՝ բնութագրելով որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 100 հազարը:
https://www.instagram.com/tv/B9ZxzDKJ36P
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...