ՀՀ Ճանապարհային Ոստիկանությունը զգուշացնում է, որ 2020թ. մարտի 10-ից Երևան քաղաքի Գայի պողոտայի Գայի պողոտա-Մոլդովական փողոց-Լվովյան փողոց խաչմերուկից մինչև Գայի պողոտա-Նանսենի փողոց խաչմերուկի հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում՝
✅ Գայի պողոտայի նշված հատվածում՝ երթևեկության երկու ուղղություններով կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը:
✅ Թոթովենցի փողոցի երթևեկելի 1-ին գոտով դեպի Գայի պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցները նշված խաչմերուկում կարող են երթևեկել ուղիղ կամ դեպի աջ, նախկինում միայն աջի փոխարեն, իսկ 2-րդ գոտով երթևեկողները կարող են երթևեկել միայն ձախ՝ նախկինում ուղիղ կամ դեպի ձախի փոխարեն: