Գլխավոր Լուրեր Միջազգային Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1200-ը

Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1200-ը

919
0

Ճապոնիայում մեկ օրում COVID-19 կորոնավիրուսով վարակման 25 նոր դեպք է հայտնաբերվել՝ ընդհանուր վարակակիրների թիվը հասել է 1215-ի:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի հեռուստաալիքներից մեկը, ևս երկու մարդ մահացել է: Ամենից շատ վարակվածներ կան Հոկայդո կղզում (108 մարդ) և Այտի պրեֆեկտուրայում (85 մարդ)

Մայրաքաղաք Տոկիոյում կորանավիրուսով վարակման 64 դեպք է արձանագրվել, Օսակա պրեֆեկտուրայում՝ 55: Ընդհանուր թվից մոտ 700-ը երկրի ափերին կանգնած Diamond Princess զբոսանավի անձնակազմի անդամներից և ուղևորներից են:

Ճապոնիայում, ընդհանուր առմամբ, հիվանդությունից մահացել է 16 մարդ:

Հիշեցնենք, որ Չինաստանի իշխանություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը կորոնավիրուսի տարածման մասին տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Նոր տեսանյութ.