Գլխավոր Լուրեր Պատահարներ Նոր մանրամասներ՝ Արմավիրում խոշոր ավտովթարից. պարզվել է բոլոր 12 վիրավորների ինքնությունը

Նոր մանրամասներ՝ Արմավիրում խոշոր ավտովթարից. պարզվել է բոլոր 12 վիրավորների ինքնությունը

917
0

Պարզվել է մարտի 2-ին Արմավիրի մարզում Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների եւ վարորդների ինքնությունը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ Mitsubishi Pajero-ն վարել է Երեւանի բնակիչ՝ 69-ամյա Գեւորգ Ե.-ն, Mercedes-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 27-ամյա Գեւորգ Խ.-ն, իսկ «Գազել»-ը վարել է Նալբանդյան գյուղի բնակիչ՝ 38-ամյա Արա Գ.-ն։

Վթարի հետեւանքով «Գազել»-ի ուղեւորներ՝ Երեւանի բնակիչ, 59-ամյա Սիրանուշ Ք.-ն, Բամբակաշատ գյուղի բնակիչ՝ 44-ամյա Աստղիկ Կոշկարյանը, Նալբանդյան գյուղի բնակիչ՝ 29-ամյա Արեւիկ Մինասյանը, Սարդարապատ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Արտակ Խաչատրյանը, Բամբակաշատ գյուղի բնաիչ՝ 26-ամյա Արմեն Կոստանյանը, Mercedes-ի վարորդ Գ. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ «Գազել»-ի մյուս ուղեւորներ՝ Նալբանդյան գյուղի բնակիչներ, 14-ամյա Լիլիթ Պետրոսյանը, 37-ամյա Անահիտ Խաչատրյանը, Նոր Արմավիրի գյուղի բնակիչ, 35-ամյա Ֆարֆուր Կալտակյանը, Արմավիր քաղաքի բնակիչ՝ 58-ամյա Նորայր Մարտիրոսյանը եւ Երեւանի բնակիչ՝ 9-ամյա Գոռ Գաբուզյանը տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, իսկ «Գազել»-ի մեկ այլ ուղեւոր՝ Նալբանդյան գյուղի բնակիչ, 45-ամյա Արթուր Ստեփանյանը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ կան տեղեկություններ, որ Mercedes-ի վարորդի համար մեկ այլ ավտոմեքենա ստեղծել է վթարային իրավիճակ, որից հետո, տեսնելով, որ տեղի է ունեցել ավտոմեքենաների բախում, դեպքի վայրից հեռացել է։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Mercedes-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծած ավտոմեքենան, այն վարած վարորդի ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 2-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:19-ի սահմաններում Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել էին Mercedes մակնիշի 36 MՏ 354 համարանիշի, Mitsubishi Pajero մակնիշի 08 QQ 088 համարանիշի եւ ГАЗель մակնիշի 38 23 Լ համարանիշի մարդատար ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 12 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Բախման հետեւանքով ГАЗель-ը, որը սպասարկում է Երեւան-Նալբանդյան թիվ 224 երթուղին, կողաշրջվել էր: