Գլխավոր ՇոուԲիզ Դերասան Թոմ Հենքսն ու նրա կինը վարակվել են կորոնավիրուսով

Դերասան Թոմ Հենքսն ու նրա կինը վարակվել են կորոնավիրուսով

2008
0

Հոլիվուդյան աստղ, դերասան Թոմ Հենքսն ու նրա կինը` Ռիտա Ուիլսոնը, վարակվել են կորոնավիրուսով։ 63-ամյա դերասանն այդ մասին պատմել է Instagram–ի իր բաժանորդներին։

Զույգը վարակվել է Ավստրալիայում, որտեղ դերասանն աշխատել է Էլվիս Փրեսլիի կյանքի մասին պատմող ֆիլմի վրա։

«Մենք թուլություն զգացինք, ինչպես մրսածության ժամանակ, մի քիչ տենդ կար։ Ռիտան ինչ–որ դեղ ուներ, բայց որպեսզի ամեն ինչ ճիշտ անենք, որոշեցինք դիմել պրոֆեսիոնալներին։ Թեստը ցույց տվեց, որ մեզ մոտ կորոնավիրուս է։ Ի՞նչ պետք է անենք հիմա։ Մենք կհետևենք բժիշկների ցուցումներին։ Մեզ կստուգեն, կմնանք հսկողության տակ և մեկուսացած կլինենք այնքան ժամանակ, որքան պահանջում են հասարակական անվտանգության կանոնները», – գրել է Հենքսը։