Գլխավոր Սպորտ Ռոնալդուն վերջնականապես որոշել է հեռանալ Ռեալից

Ռոնալդուն վերջնականապես որոշել է հեռանալ Ռեալից

0
2394

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է հեռանալ մադրիդյան ակումբից, հայտնում է «Record»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, սա ֆուտբոլիստի վերջնական որոշումն է:

Այն պայմանավորված է նրանով, որ Ռոնալդուն գոհ չէ «Ռեալի» ղեկավարների, մասնավորապես` նախագահ Ֆլորենտինո Պերեսի և գործադիր տնօրեն Խոսե Անխել Սանչեսի գործողություններից, ով օրերս պորտուգալացու գործակալ Ժորժե Մենդեշին հայտնել է, որ ակումբը չի կարող բավարարել ֆուտբոլիստի ֆինանսական պահանջները:

Ռոնալդուն կարծում է, որ Պերեսը խաբել է իրեն, քանի որ իր և «Ռեալի» միջև պայմանագիրը բարելավված պայմաններով երկարաձգելու համաձայնություն է եղել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն պատրաստ է Ռոնալդուին տարեկան 45 մլն եվրո աշխատավարձ վճարել: «Ռեալի» հետ գործող պայմանագրի համաձայն, որը նախատեսված է մինչև 2021 թվականը, Ռոնալդուն տարեկան 21 մլն եվրո է վաստակում: