Գլխավոր Լուրեր ՊՆ մամուլի խոսնակը՝ Դիլիջանի ռազմամարզական վարժարանի ուսանողներին տարհանելու մասին

ՊՆ մամուլի խոսնակը՝ Դիլիջանի ռազմամարզական վարժարանի ուսանողներին տարհանելու մասին

0
643

ՀՀ ՊՆ նորանշանակ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Համացանցում շրջանառվող տեղեկատվությունը, թե այս պահին Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսանողներին տարհանում են, չի համապատասխանում իրականությանը: Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներն ուսանում են ավագ դպրոցի ծրագրով, իսկ մինչև մարտի 23-ը կրթական հաստատություններում դասերն ու աշխատանքները դադարեցված են, հետևաբար վարժարանի սաներին ևս տրամադրվել է արձակուրդ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ մեկ այլ գրառմամբ ՝ մամուլի խոսնակը տեղեկացրել էր․ «Մամուլում տարածված տեղեկատվությունը, թե իբր զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ կան, կեղծ է:
Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան, ավելին՝ որևէ զինծառայող վարակված կամ կարանտինում գտնվող քաղաքացիների հետ որևէ շփում չի ունեցել»: