Մարտի 15-ին, ժամը 13:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արա Սարգսյան փողոցում կա շինության փլուզման վտանգ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզման վտանգ առկա է կիսակառույց շինությունում:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, այնուհետև Արա Սարգսյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող կիսակառույց ավտոլվացման կետի (սեփականատեր՝ Գևորգ Ս.) 1-ին և 2-րդ հարկերի առաստաղները (մոտ 200 քմ) փլուզվել են. տուժածներ չկան:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ էլեկտրացանցի աշխատակիցների մոտենալը:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...