Գլխավոր Լուրեր Իսկական հոլիվուդյան կինո. հրապարակվել է տեսանյութ Հռոմ–Երևան հատուկ չվերթի նստեցումից (տեսանյութ)

Իսկական հոլիվուդյան կինո. հրապարակվել է տեսանյութ Հռոմ–Երևան հատուկ չվերթի նստեցումից (տեսանյութ)

0
910

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook–յան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են օդանավ նստում Հռոմ–Երևան չարթերային չվերթի ուղևորները։

«Մեր քաղաքացիների նստեցումը Հռոմից իրականացվող հատուկ չվերթին։ Օդանավը Երևան կժամանի այս գիշեր։ Բոլոր քաղաքացիները կտեղափոխվեն հատուկ բնակության վայր 14 օրյա ժամկետով», – նշել է Թորոսյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ ԱԳՆ, մարտի 15-ին Հռոմի ժամանակով ժամը 18:30-ին հայկական «Atlantis EuropeanAirways» ավիաընկերության կողմից Հռոմի Ֆիումիչինո (Fiumicino Airport) օդանավակայանից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան ներկայումս Իտալիայում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների համար։ Քաղաքացիները Հայաստան ժամանելուն պես գտնվելու են 14–օրյա կարանտինում։