Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը հասել է 45-ի ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է:Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 45 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած։ Պաշտոնական հաղորդագրությունը` քիչ անց»,- գրել է Թորոսյանը։