Գլխավոր Սպորտ ՈւԵՖԱ-ն պահանջել է ազգային առաջնություններն ավարտել մինչեւ հունիսի 30-ը

ՈւԵՖԱ-ն պահանջել է ազգային առաջնություններն ավարտել մինչեւ հունիսի 30-ը

1331
0

Եվրոպայի բոլոր ֆուտբոլային ազգային առաջնությունները պետք է ավարտվեն մինչեւ հունիսի 30-ը։ Այդ մասին տեղեկությունը տարածել է Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ հղում անելով մարտի 17-ին ՈւԵՖԱ-ի ընդունած որոշմանը։

ՈւԵՖԱ-ն որոշել է Եվրո-2020-ը այս տարվա հունիս-հուլիսից տեղափոխվել 2021թ․ հունիս-հուլիս, որպեսզի ազգային առաջնությունների եւ Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի նաեւ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի հետաձգված հանդիպումները անցկացվեն հունիսին։

Բոլոր եվրոպական ֆուտբոլային առաջնություններն ու մրցաշարերը դադարեցվել են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։