Գլխավոր ՇոուԲիզ «Եվրատեսիլ 2020»-ը չեղարկվել է

«Եվրատեսիլ 2020»-ը չեղարկվել է

2031
0

«Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթը չի կայանա:

Այս մասին պաշտոնական գրառում է տարածել Եվրոպական հեռարձակողների միությունը:

Հաղորդագրությունում նշվում է, որ կազմակերպիչները նախորդ մի քանի շաբաթվա ընթացքում փորձել են մրցույթի անցկացման բազմաթիվ այլընտրանքային լուծումներ գտնել, սակայն COVID-19-ի արագ տարածումը Եվրոպայում և այլ երկրներում կանխել է իրենց նախաձեռնությունները: