Գլխավոր Լուրեր Մամուլ «Ժամանակ». Վարչապետի եզրափակիչ ելույ­թն ավելի շատ հանրահավաքային էր, քան կառավարա­կան. ինչո՞ւ պոռթկաց...

«Ժամանակ». Վարչապետի եզրափակիչ ելույ­թն ավելի շատ հանրահավաքային էր, քան կառավարա­կան. ինչո՞ւ պոռթկաց Նիկոլ Փաշինյանը

4131
0

«Խորհրդարանում կառա­վարության ծրագրի ներկա­յացման և քննարկման գործընթացում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույ­թն ավելի շատ հանրահավաքային էր, քան կառավարա­կան: Եզրափակիչ ելույթի ըն­թացքում ամբիոնի մոտ հեղա­փոխական Նիկոլ Փաշինյանն էր, որը դեռ չէր դարձել վարչա­պետ: Ինչու վարչապետը որո­շեց հիշեցնել այդ կերպարը և դրա միջոցով նաև իրականությունը, թավշյա հեղափոխու­թյան առկայությունը:

Արդյո՞ք ՀՀԿ-ին հաջողվել էր նրան հանել հունից, բերել էմոցիոնալության դաշտ՝ տպավո­րություն ստեղծելու համար, որ Նիկոլ Փաշինյանը կարող է նույն կերպ էմոցիոնալությանը տրվել նաև պետական հար­ցերում, և ըստ այդմ՝ դա վտանգավոր է: Թե՞ Նիկոլ Փա­շինյանի էմոցիաների այդ դրսևորումը, հեղափոխական ելույթը պրագմատիզմի դրսևորում էր, որի հաշվարկն այն շրջանակներին սթափեցելն էր, որոնք կարծում են, որ հե­ղափոխությունն անցավ, և նոր կառավարությունը սկսել է, այսպես ասած, թուլանալ ու աստիճանաբար դառնալ խո­ցելի:

Ի՞նչն էր վարչապետ Փաշի­նյանի մոտ առաջացրել այդօ­րինակ ելույթի անհրաժեշտություն: Արդյո՞ք զգացվել էր սե­փական թիմակիցներին և համակիրներին, այսպես ասած, «դուխ» տալու անհրաժեշտու­թյուն, թե՞ փորձեր են եղել Նիկոլ Փաշինյանին, այսպես ասած, «հաշիվ» ներկայացնել հեղափոխական աջակցու­թյան համար: Որովհետև նա առանց անուններ տալու, միևնույն ժամանակ գործնակա­նում բոլորին ուղղված հայտա­րարություն արեց՝ ասելով, թե որևէ մեկը չկարծի, թե իրենց լավություն են արել՝ վարչապետի ընտրությանը քվեարկելով:

Փաշինյանը հայտարարեց, որ Ազգային ժողովը, ի հեճուկս իր, այսինքն՝ ի հեճուկս խորհր­դարանի կամքի է քվեարկել իր թեկնածությանը, որովհետև չէր կարող չքվեարկել:

Ինչպես հայտնի է, խորհրդա­րանի քվեարկությանը ՀՀԿ-ից կողմ է քվեարկել ընդամենը 11 մարդ: Իհարկե, հենց այդ է եղել որոշիչը, որովհետև «Ծառուկյան», «Ելք» և ՀՅԴ խմբակցու­թյունների ձայները այլապես բավարար չէին, սակայն Նիկոլ Փաշինյանը չկոնկրետացրեց իր հայտարարությունը ՀՀԿ-ով, այլ տարածեց ամբողջ ԱԺ-ի վրա, հետևաբար ստացվում է՝ նաև մյուս ուժերի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նոր տեսանյութ.