«Շիրազի Վարդը» և «Սիրուն Սոնա» նախագծերը դադարեցրել են նկարահանումները։
Այս մասին հայտնել է նախագծերի պրոդյուսեր Ելենա Արշակյանը՝ նշելով, որ հեռուստադիտողները նկարահանումների դադարը չեն զգա, քանի որ առաջիկա սերիաները նկարահանված են, վերջին օրերին իրենք աշխատել են, գրեթե, շուրջօրյա գրաֆիկով։
««Արմենիա TV»-ին կազմակերպում է իր աշխատանքը արտակարգ դրության պայմաններին համապատասխան։ Մենք անում ենք հնարավորը, որպեսզի հեռուստադիտողը եթերում շարունակի դիտել սիրված նախագծերը, սիթքոմներն ու սերիալները»,- Tert.am Life-ին հայտնեցին հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...