Արցախի ընտրությունների հետ կապված Հայաստանի ԱԺ-ն դիտորդական առաքելություն պետք է իրականացներ եւ պատվիրակություն ուղարկեր. Նախապես թեստավորվել են մեր պատվիրակության անդամները, ՌԱՊԻԴ թեստերը մեր երկու գործընկերների մոտ դրական են եղել: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:
«Նրանք անցել են կրկնակի թեսատավորում, արդեն նորմալ թեստով: Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ գիշերն ինձ առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ այդ թեստերը բարեբախտաբար եղել են արդեն բացասական: Այսինքն մեր որեւ գործընկերոջ մոտ կորոնավիրուսի առկայություն չի հաստատվել, կասկածն էլ հերքվել է»,-ասաց նա: