Անգլիական «Լիվերպուլի» և Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է տեղափոխվել «Բարսելոնա», եթե կատալոնական ակումբը չկարողանա իրականացնել Մադրիդի «Աթլետիկոյի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանին, հաղորդում է AS-ը։

Նշվում է, որ 25-ամյա եգիպտացու ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են վարում «Բարսելոնայի» հետ։

Տեղափոխության արժեքը կարող է կազմել 100 միլիոն եվրո։ Սպասվում է, որ տրանսֆերն ավելի իրական կլինի այն դեպքում, եթե անգլիական ակումբը կարողանա ձեռք բերել Ֆրանսիայի հավաքականի և «Լիոնի» կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրին։

Մոհամեդ Սալահը Պրեմիեր լիգայի ավարտված առաջնությունում մասնակցել է 36 հանդիպման, խփել է 32 գոլ։