Գլխավոր Լուրեր Փողոցներում այնքան մարդ կա, ինչքան մեկ ամիս առաջ. Միհրան Հակոբյան

Փողոցներում այնքան մարդ կա, ինչքան մեկ ամիս առաջ. Միհրան Հակոբյան

0
853

Փողոցներում այնքան մարդ կա, ինչքան մեկ ամիս առաջ: Այնքան մեքենա ու շարժ կա, ինչքան մեկ ամիս առաջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Քիչ առաջ Էրեբունի համայնքում 3 դեղատուն եմ այցելել՝ սահմանված ձեւաթուղթը լրացրած, դիմակով ու ձեռնոցներով: Պարետին տեղեկացրեք, որ Էրեբունիում արտակարգ դրություն կոչվածն ու ինքնամեկուսացումը ֆիկցիա է, ուրիշ ոչինչ: Փողոցներում այնքան մարդ կա, ինչքան մեկ ամիս առաջ: Այնքան մեքենա ու շարժ կա, ինչքան մեկ ամիս առաջ: Նույնն է, ոչ մի տարբերություն: Եթե չեք հավատում, մարդ ուղարկեք, թող Արցախի փողոցով ու Էրեբունի պողոտայով երթեւեկեն ու կհամոզվեք: Հետո չբողոքեք, թե վրացիների բախտն ուղղակի բերել է: Ոչ, չի բերել։ Ուղղակի Վրաստանի վարչապետը վուլգար պոպուլիստ չէ, իսկ Առողջապահության նախարարը թյուրիմացություն չէ»։