Հունիսի 8-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խարհրդակցություն անցկացրեց ոստիկանության արտաքին ծառայության ղեկավար կազմի հետ:
Ոստիկանության պետը հանձնարարեց խիստ միջոցներ ձեռնարկել, որպեսզի հանրապետությունում ժամը 23:00-ից հետո որևէ հրավառություն տեղի չունենա: Միաժամանակ՝ այս ուղղությամբ հանդիպումներ ունենալ հրագործական սարքերի վաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների, ռեստորանների, զվարճանքի կենտրոնների տնօրինությունների հետ: Վալերիյ Օսիպյանը անդրադարձավ նաև հաստատություններին, որոնց գործունեությունը ըստ օրենքի սահմանափակված է մինչև ժամը 24:00-ն:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...