Գլխավոր Քաղաքական Վարչապետը մոտ քննարկել են կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումներին. Կլինեն պարետի նոր որոշումներ

Վարչապետը մոտ քննարկել են կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումներին. Կլինեն պարետի նոր որոշումներ

0
1420

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:

Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու քաղաքականության շրջանակում իրականացվող միջոցառումներին և հետագա անելիքները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսական, սոցիալական, կրթական, մշակութային և հանրային կյանքի մյուս ոլորտներում աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցերի:

Մտքեր են փոխանակվել համաճարակաբանական խնդրի կառավարելիության, տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումների մեղմման հնարավորությունների, վերահսկողության մեխանիզմների և մի շարք այլ հարցերի շուրջ:

Նիստի արդյունքներով առաջիկայում կլինեն պարետի համապատասխան որոշումներ: