Հարավային Կորեայի կառավարությունը հերքել է լուրերն այն մասին, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մահամերձ է, հաղորդում է AP-ը:
Հարավային Կորեայի միավորման նախարար Կիմ Են-Չուլը հայտարարել է, որ «բավարար տեղեկություն ունի եւ վստահաբար կարող է ասել, որ Հյուսիսային Կորեայում որեւէ անսովոր իրադարձություն տեղի չի ունենում»:
Նրա խոսքով՝ այն լուրերը, թե նա մահամերձ է կամ նույնիսկ մահացել է, չեն համապատասխանում իրականությանը: