Գլխավոր Տնտեսական Առաջիկա 10 օրվա ընթացքում պետք է տնտեսական գործունեության բոլոր ոլորտները բացվեն. Փաշինյան

Առաջիկա 10 օրվա ընթացքում պետք է տնտեսական գործունեության բոլոր ոլորտները բացվեն. Փաշինյան

958
0

Թույլատրվելու է բնակության վայրից մոտ 1 կմ հեռավորության տարածքում զբոսնել։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջի ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պարետը նոր որոշում է ստորագրում, որի արդյունքում կայացնում ենք հետևյալ որոշումները՝ հանվում է բնակության վայրից ոչ ավել, քան 1 կմ հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու հեծանվավարություն իրականացնելու նախկին սահմանափակումը։ Ավելի թուլացվելու է ռեժիմը, մասնավորապես, թույլատրվելու է բնակության վայրից մոտ 1 կմ հեռավորության տարածքում զբոսնել։ Ժամերը կսահմանի պարետը, եթե չեմ սխալվում ժամը 10։00-12։00-ն և 19։00-21։00՝ պայմանով, որ ընտանիքի անդամները կարող են այդ զբոսանքին դուրս գալ»,- հայտնեց նա։

Վարչապետի խոսքով՝ որոշումների հետ մեկտեղ պահպանվում է տեղաշարժման թերթիկ ունենալու պահանջը։

«Եթե արտառոց բան չպատահի, առաջիկա 10 օրերի ընթացքում գնալու ենք սահմանափակման ռեժիմների մինիմիզացիայի՝ քայլ առ քայլ։ Մենք մտածում ենք, որ առաջիկա 10 օրվա ընթացքում պետք է տնտեսական գործունեության բոլոր ոլորտները բացվեն, բայց ամեն ոլորտի համար առողջապահության նախարարությունը պետք է անվտանգության կանոնների պահպանման որոշակի տրամաբանություն դնի։ Այսինքն, ռեստորանները, սրճարանները, արտադրամասերը ինչ անվտանգության կանոններ պետք է պահպանեն աշխատելու համար»,- նշեց նա։