ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 27-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։