Գլխավոր Իրավական Շորթում. ոստիկանները բռնեցին փողը վերցնելու պահին

Շորթում. ոստիկանները բռնեցին փողը վերցնելու պահին

1231
0

Ապրիլի 28-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում տված մի ՍՊ ընկերության հիմնադիր հայտնել էր, որ իր նախկին աշխատակիցը սոցիալական կայքերից մեկում տեղադրել է իր ու կնոջ լուսանկարները եւ գրել, թե իրենք զբաղվում են խաբեությամբ, իսկ դա ջնջելու համար իրենից փող է պահանջում:

Քրեական ոստիկանության ԳՎ, փորձագիտական վարչության, Երեւան քաղաքի վարչության եւ Էրեբունու բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 18.10-ին, ՍՊԸ հիմնադիրից 240.000 դրամ վերցնելու պահին Արմավիրի մարզի բնակիչ տղամարդը բռնվել եւ բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին:

Նախապատրաստվում են նյութեր: