Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի՝ թվով 18 համայնքներում այսօր՝ հունիսի 10-ին, անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները։ Ժամը 20։00-ին փակվեցին տեղամասերը։ Կենտրոնական ընտրական հանձաժողովը նախնական արդյուքները կհրապարակի ավելի ուշ։
Ըստ ԿԸՀ տվյալների ամենամեծ ակտիվություն դրսեւորվել է Վանևան համայնքում, որտեղ ընտրություններին մասնակցել է ընտրողների 75,95 տոկոսը (199 ընտրող 262-ից): Իսկ ամենաքիչ մասնակցություն եղել է Տալվորիկ համայնքում, որտեղ ընտրությունների մասնակցել է 94 ընտրող կամ ընտրողների 36,43 տոկոսը:
Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել է 8467 ընտրող կամ 54,67 տոկոսը: