Գլխավոր Իրավական Բացահայտվել է Երեւանում 16-ամյա պատանու դանակահարության դեպքը

Բացահայտվել է Երեւանում 16-ամյա պատանու դանակահարության դեպքը

763
0

Մայիսի 1-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ երեխաների աջակցության կենտրոնում 16-ամյա երկու պատանի ծեծկռտուքի պատճառով վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Ժամը 19.30-ին հիվանդանոցից հայտնել են, որ, «աջ ազդրի, ձախ բազկի, կրծքավանդակի հետին հատվածի կտրած-ծակած վերք, արտաքին արնահոսություն» ախտորոշմամբ նշված կենտրոնից բուժօգնության է տեղափոխվել մի պատանի:

Ըստ բժշկի` նա ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ պատանուն դանակով մարմնական վնասվածք է պատճառել 19-ամյա մի երիտասարդ, որը բացատրական աշխատանքի շնորհիվ ժամը 20.30-ին կամավոր ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

Նախապատրաստվում են նյութեր:

Նոր տեսանյութ.