Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի ցանկանում բաց թողնել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին,- հաղորդում է Calcionews24-ը:
Պաշտոնյան նոր պայմանագիր է նախապատրաստել «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի համար տարեկան 25 միլիոն եվրո աշխատավարձով՝ գումարած բոնուսներ: Ընդհանուր առմամբ Ռոնալդուն մեկ տարվա ընթացքում կարող է «Ռեալից» ստանալ 32.5 եվրո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն պահանջել է շաբաթական մեկ միլիոն ֆունտ ստերլինգից բարձր աշխատավարձ:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...