Գլխավոր Լուրեր Եվրոպայում կորոնավիրուսի տարածման ալիքը դեպի նվազում է գնում

Եվրոպայում կորոնավիրուսի տարածման ալիքը դեպի նվազում է գնում

0
1315

Եվրոպայում կորոնավիրուսի տարածման ալիքը դեպի նվազում է գնում, հայտարարել է Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) ղեկավար Անդրեա Ամմոնը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Շաբաթ օրվանից, ինչպես թվում է, տարածման սկզբնական ալիքը անցել է գագաթնակետը, եւ անկում է ապրում ԵՄ երկրների մեծ մասում եւ Եվրոպական տնտեսական գոտում: Միայն մեկ երկրում (դեպքերի թիվը) շարունակում է աճել, եւ չորս դեպքում էլ էական փոփոխություն չի նկատվում»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի հանձնաժողովում։

Ամմոնի խոսքերով՝ միայն Բուլղարիայում է վերջին 14 օրվա ընթացքում ցուցանիշի աճ գրանցվել, առանց էական առաջընթացի երկրներն են՝ Լեհաստանը, Ռումինիան, Շվեդիան եւ Մեծ Բրիտանիան։