Գլխավոր Տնտեսական Պետբյուջեի հարկային եկամուտներն առաջին եռամսյակում գերակատարվել են 8.9 մլրդ դրամով

Պետբյուջեի հարկային եկամուտներն առաջին եռամսյակում գերակատարվել են 8.9 մլրդ դրամով

92483
0

այաստանում պետական բյուջեի հարկային եկամուտները 2020 թվականի առաջին եռամսյակում գերակատարվել են 8.9 մլրդ դրամով, եթե կորոնավիրուսը չխանգարեր, ակնկալվում էր շուրջ 20 մլրդ դրամի գերակատարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին խորհրդարանում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2019թ. ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս:

«Մարտի 13-ից մենք լիարժեք մտանք ճգնաժամային փուլ՝ իր բոլոր պարամետրերով: Եվ չնայած սրան՝ 2020 թվականի բյուջեի առաջին եռամսյակի հարկային եկամուտները գերակատարվել են 8.9 մլրդ դրամով»,-ասաց Փաշինյանը:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահը հունվարի վերջին վարչապետին զեկուցել է, որ եռամսյակի արդյունքներով սպասվում է մոտ 20 մլրդ դրամի գերակատարում: «Սակայն ճգնաժամի առաջին հարվածից մենք կարողացանք այդ գերակատարումը միայն կեսից պակաս չափով իրականացնել: Բայց այնուամենայնիվ ցուցանիշը 8.9 մլրդ դրամով գերակատարվել է»,-նշեց նա: