Վերջին տվյալներով կորոնավիրուսի վարակակիրներից 8-ին միացված է արհեստական շնչառություն, 80-ի վիճակը ծանր է, 30-ինը՝ ծայրահեղ ծանր: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով՝ ծայրահեղ ծանրների, թոքաբորբ ունեցողների թիվն աճում է, և դա բնական է, որովհետև, եթե տոկոսով վերցնենք, բացարձակ թիվն աճում է և հետևաբար՝ տոկոսը դրա մեջ աճում է:
Հարցին՝ մայիսի 14-ին վերջանում է արտակարգ դրությունը, հնարավո՞ր է այն երկարացվի, Թորոսյանն արձագանքել է. «Փաստ չէ, որ վերջանում է. 14-ից մի քանի օր առաջ որոշում կկայացվի՝ երկարացնե՞լ, թե՞ չէ: Նույնիսկ սահմանափակումների ռեժիմը թեթև պահելով՝ հնարավոր է արտակարգ դրության ռեժիմը պահպանվի»։