Գլխավոր Սպորտ «Ռեալում» կորոնավիրուսով վարակված չկա, մարզումները կվերսկսվեն մայիսի 11-ին

«Ռեալում» կորոնավիրուսով վարակված չկա, մարզումները կվերսկսվեն մայիսի 11-ին

14343
0

Մադրիդի «Ռեալի» բոլոր ֆուտբոլիստների, մարզիչների եւ աշխատակիցների թեստերը բացասական են, կորոնավիրուսով վարակվածներ չկան, հաղորդում է ESPN-ը։

Արքայական ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը մարզումները կվերսկսի մայիսի 11-ին։

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունը մարտից դադարեցված է կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով։ Մրցաշրջանի վերսկսումը սպասվում է հունիսին։