Գլխավոր Իրավական Դատարանը մայիսի 13-ին կհրապարակի Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը

Դատարանը մայիսի 13-ին կհրապարակի Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը

1024
0

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  փաստաբանական խմբի կողմից ներկայացված 3 միջորդությունների քննարկումը՝ Քոչարյանի կալանավորումն ընդհանրապես վերացնելու, գրավ կամ անձնական երաշխավորություն կիրառելու վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի մայիսի 13-ին, ժամը 17։50-ին։

Միջնորդություններին միացել էին նաև գործով անցնող մյուս մեղադրայլների պաշտպանները։

Քոչարյանի գործով մեղադրող կողմը և Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչները առարկություններ ներկայացրեցին պաշտպանների  միջնորդությունների դեմ։

Նիստին ներկա էր Ռոբերտ Քոչարյանը, ով մինչ այս «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում էր:

Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը, ովքեր Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ էին ներկայացրել։

Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։ Նա մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Գործով անցնում են նաև 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը։