Ծնվել է ապրիլյան պատերազմի օրերին ականի պայթյունից ոտքերը կորցրած զինծառայող Դավիթ Գրիգորյանի առաջնեկը` Լյուսին: Այս մասին տեղեկանում ենք Թագուհի Օհանյանի ֆեյբուքյան էջից:
«Օրը սկսում ենք լավ լուրով: Լույս աշխարհ է եկել զինծառայող Դավիթ Գրիգորյանի առաջնեկը ` Լյուսին: Շնորհավորում ենք երջանիկ ծնողներին և մաղթում լուսավոր ապագա փոքրիկ հրաշքին»,- գրել է նա: