Գլխավոր Լուրեր Պատահարներ Երևանի Տիչինա փողոցում՝ բարձրավոլտ ենթակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար

Երևանի Տիչինա փողոցում՝ բարձրավոլտ ենթակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար

1367
0

Մայիսի 9-ին, ժամը 14։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինա փողոցում՝ բարձրավոլտ ենթակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գեղամ Դ․, ծնված 1968 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Տիչինայի փողոցի տներից մեկի պատին։

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը՝ ուղևոր Էրիկ Բ․-ն (ծնված 2005 թ.) հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ավտոմեքենայի վարորդին փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Ավտոմեքենան հոսանքազրկվել է և գազի բալոնի փականը փակվել է տեղի ուժերով։