Գլխավոր Լուրեր Պատահարներ Փրկարարները դեպքի վայրում չեն հայտնաբերել Աղստև գետն ընկած ավտոմեքենան. գետն այն քշել-տարել...

Փրկարարները դեպքի վայրում չեն հայտնաբերել Աղստև գետն ընկած ավտոմեքենան. գետն այն քշել-տարել է

1058
0

(Մայիսի 10-ին, ժամը 06:10-ին աշխատանքները վերսկսելու նպատակով Տավուշի մարզ են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Դեպքի վայրում ավտոմեքենան չի հայտնաբերվել (գետը քշել-տարել է)․ սկսվել են որոնողական աշխատանքներ։

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին, ժամը 22։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրում ավտոմեքենան ընկել է Աղստև գետը։ Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ էր եղել հատուկ տեխնիկա: Օգնության էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական։ Գետի վարարման պատճառով փրկարարներին չէր հաջողվել ավտոմեքենան դուրս բերել գետից․ աշխատանքները դադարեցվել էին: