Կառավարության այսօրվա արտահերթ նիստում Հատուկ քննչական ծառայության պետ կնշանակվի Սասուն Խաչատրյանը:
«Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Սասուն Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ՝ 6 տարի ժամկետով», նշվում է կառավարության որոշման նախագծում: