Կորոնավիրուսով վարակված եւ ապաքինված Կարիեն Կիրակոսյանը պատմել է հիվանդության ընթացքի մասին իր պատմությունը:
«Երբ բարձրացավ իմ ջերմությունը, ես շատ վախեցա, դիմեցի բժշկի, ինձ թեստավորեցին եւ հայտնաբերեցին էդ վիրուսը: Սկզբից շատ լացակումած եւ վախեցած էի, վիճակս շատ ծանր էր: Սկզբից միակողմանի թոքաբորբով, հետո շատ արագ զարգացավ հիվանդությունը եւ դարձավ երկկողմանի, գցեց բրոնխներ: Շնչահեղձ էի լինում, հետո ջերմությունս շատ բարձր էր, մինչեւ 39.5 մինչեւ 40 հասնում էր, հոգեբաններ եկան, հետս խոսեցին, որ լավ կլինի, կբուժվեմ»,- ասաց նա:
Կարինեի խոսքով` երբ իմացել է, որ երկրորդ թեստավորումն էլ է բացասական եղել, շատ է ուրախացել, որ վերջապես հանդիպելու է երեխաներին:
«Ես կոչ եմ անում բոլորին լինել ավելի ուշադիր, հետեւել բոլոր կանոններին, այդպես կարող ենք պայքարել»,- ասաց նա: