Գլխավոր Լուրեր Երեւանում «Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար» վերնագրով գրքեր են բաժանել...

Երեւանում «Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար» վերնագրով գրքեր են բաժանել երեխաներին․ ահազանգ

0
1522

News.am-ը գրում է․

Երեւանի Կոմիտաս վարչական շրջանի Վրացական փողոցում «Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար» վերնագրով գրքեր են բաժանել երեխաներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձով հայտնել է օգտատեր Դավիթ Աթանեսյանը՝ նշելով, որ մի գիրք էլ տվել են իր իննամյա որդուն։

«Չի կարելի երեխաների մեջ դեռ մանկուց այսպիսի գրքեր բաժանել եւ  նման սրբապիղծ դաստիարակություն սերմանել: Ի՞նչ է նշանակում պղծել երեխաներին, ի՞նչ է նշանակում հարամել նրանց մանկական հոգին: Չի կարելի, սրբապիղծներ։ Փողոցում, եթե տեսնեմ ինչ–որ մեկը նման գրքեր է բաժանում երեխաներին, փչացնում նրանց մանկական հոգին, սրբապղծություն տարածում, ծեծելով սատկացնելու եմ»,- ասել է օգտատերը:

Միջադեպին անդրարդարձել են ԱԺ պատգամավորներ։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր համացանցում նկատեցի մի տեսանյութ , որում փաստվում է , թե ինչ -որ կանայք բակում խաղացող մանկահասակ երեխաներին բաժանել են « սեռական դաստիարակության» համարվող « оргазм для вас или вы для оргазма» եւ մի շարք այլ տեղեկատվություն պարունակող գրքույկներ: Խնդրում եմ , եթե գիտեք ծնողներ ,եթե տեղյակ եք նմանատիպ երեւույթի եւ որ Դա իրապես տեղի է ունեցել , ապա կապվեք ինձ հետ եւ փորձենք հասկանալ , թե ովքեր են եւ ո՞ր իրավունքով են անտեսել երեխայի պաշտպանվածութայն իրավունքը եւ առանց ծնողի թույլտվության ՝ երեխային տրամադրել տարիքը եւ առանձնահատկությունը հաշվի չառնվող տեղեկություն :

Երեխային սովորացնենք անծանոթ քեռուց «կոնֆետ չվերցնել » , բայց անծանոթ տոտայից «գիրք » վերցնել եւ սա անվտանգության ապահովո՞ւմ է :

Առաջարկում եմ առանց էմոցիաների , առանց ավելորդ քննադատությունների եւ պոռթկումների՝ գրառման տակ նշեք կամ ինձ անձնական նամակով ուղարկեք տեղեկատվությունը : Յուրաքանչյուր պոռթկումնալից գրառում կհեռացվի : Նպատակը կանխարգելելն է , ոչ թե քննարկելը, քանի որ ռիսկերը բոլորս էլ հասկանում ենք:

Կանխավ շնորհակալ եմ:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը եւս գրառում է արել ֆեյսբուքում․ «Քիչ առաջ զրուցեցի երեկ համացանցում աղմուկ հանած տեսանյութի հեղինակ ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Աթանեսյանի հետ, ով տեսաուղերձով հայտնել էր, որ Երեւանի Կոմիտաս վարչական շրջանի Վրացական փողոցում «Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար» վերնագրով գրքեր են բաժանել երեխաներին, այդ թվում՝ իր 9-ամյա որդուն: Դավիթը տեղեկացրեց, որ ինչ որ անծանոթ կին բակում խաղացող բոլոր երեխաներին բաժանել է այս գրքույկը: Արդեն իսկ հարցում եմ ուղարկել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին` թեմայի հետ կապված տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ: Սա արդեն դուրս է խելամտության ու բարոյականության բոլոր սահմաններից: Մենք պարտավոր ենք իմանալ, թե ովքեր են կանգնած այս սրբապղծության հետեւում եւ պարտավոր ենք հետամուտ լինել, որպեսզի սա անողները ստանան օրենքով սահմանված կարգով ամենախիստ պատիժը: Բարոյալքությունն այլեւս համատարած դառնալու տենդենց է դրսեւորում: Կանգ առե՛ք, դադարե՛ք ոչնչացնել մեր ազգային ու բարոյական արժեհամակարգը…»:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ոստիկանության Արաբկիրի բաժնում բնակիչների կողմից նման ահազանգ չկա։