««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ գազի գնի հնարավոր վերանայման խոսակցությունները Հայաստանի նոր իշխանության վրա ճնշման միջոց են: Ռուսաստանը Հայաստանի համար գազի գնի զեղչ էր արել մինչև 2018թ. Ավարտը՝ սահմանելով 150 դոլար հազար խորանարդի համար: Հիմա ակնարկելով, որ գազի գինը սահմանի վրա կարող է փոխվել, Ռուսաստանը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի նոր իշխանության վրա և հնազանդեցնել նրան: Ռուսական հաշվարկը պարզ է, եթե գազի գինը բարձրանա, այն կարող է բացասաբար ազդել գործող իշխանության վարկանիշի վրա: Հայաստանը չի կարող օգտվել իրանական գազի այլընտրանքից, քանի որ Հայաստանի գազամատակարարման և գազաբաշխման համակարգը ռուսական «Գազպրոմ» ընկերության սեփականությունն է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...