Հայաստանում մայիսի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 373 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ մայիսի 27-ին հաստատվել է կորոնավիրուսի 7774 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 53678 (վերջին մեկ օրում՝ 1124):
Փաստացի այս պահին բուժվում է 4377 անձ (մեկ օրում ավելացել է 325-ով):
Վերջին տվյալներով ապաքինվել է 3255 անձ (վերջին մեկ օրում՝ 35 մարդ):
Ընդհանուր առմամբ, 98 պացիենտ մահացել է (ավելացել է 7-ով):
Եվս 5 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 44 է: