«Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ շրջանառվող լուրերի համաձայն՝ Ոստիկանության համակարգում հատուկ ընտրությունների վերահսկմամբ զբաղվող մարմին է ստեղծվելու, կամ գոնե այս փուլում զգացվում է նման մարմին ունենալու անհրաժեշտությունը:
Մեզ հասած տեղեկություններով՝ այս փուլում քննարկվում է, թե ինչ ֆորմատով պետք է ստեղծվի այդ մարմինը՝ ներգերատեսչական որոշումներո՞վ, թե՞ Ոստիկանության մասին օրենքում կատարվելու են նաև օրենսդրական փոփոխություններ: Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ժամանակ»-ին փոխանցեցին, որ այս պահին նման որևէ մարմին ստեղծելու մասով որևէ քննարկում չի գնում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: