Երգչուհի (սոպրանո) Աննա Մայիլյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Սա ինչ՞ է։ Հատուկ ծրագիր է հավեսով ազգին պառակտելու՞։ Կարող է ոչինչ չեմ հասկանում քաղաքականությունից, բայց հաստատ վստահ եմ, որ այս կոռոնավիռուսային խայտառակության պայմաններում այսօրվա խայտռակությունը չպետք է լիներ։ Սա կատարյալ խելագարություն է, անթույլատրելի վիճակ։ Այսօր նախ պետք է պրոֆեսիոնալ կերպով պայքարենք վիռուսի նահանջի համար, հետո նոր դիմենք նման քայլերի։ Կարծում եմ նորից ու նորից խայտառակվեցին։ Սարսափելի ամոթ և ցավ եմ զգում։
Երկիրը առաջ տանելու համար այնքան խնդիրներ կան, որ պետք է լուծել, միասնական կերպով, այլ ոչ թե անձնական կռիվ-կռիվ խաղալով։ Ինչպես անենք որ մեր ղեկավար մարդիկսա ի վերջո հասկանան, թողնեն մի կողմ անձնական շահերը և հավաքվեն ի շահ մեր ազգի, երկրի։ Վիճակը լուրջ է։ Վիճակը լուրջ է բոլոր բնագավառներում ՝ մշակութային, գիտական, առողջապահության , կրթական…..Տարիներ ի վեր մեր ժողովուրդը սնվել է անգրագիտությամբ, անորակ երաժշտությամբ, հնդկական և այլ սարսափելի անմակարդակ սերիալներով, գումարով դիպլոմներ ունենալով և այլն։ Իհարկե խնդիրները շատ են, բայց պետք է սկսել կարգավորել կրթական որոլրտը և հարցերը լուծել ի նկատի ունենալով արտաքին վտանգները։ Չգիտեմ ինչ մտածեմ։ Ուրանալով մեր հավատքը, ազգային առժեքները այսպես էլ պետք է լիներ»։