Գլխավոր Պաշտոնական Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

179296
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, որտեղ փոխել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում վերակառուցվող Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման և Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրների բազմակողմանի ուսումնասիրման եւ հրատապ լուծման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կազմի մի մասը:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հունիսի 24-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 528-Ա որոշման հավելվածի՝

1) 1-ին պարբերության «Բ. Բադալյան – ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)» բառերը փոխարինել «Ք. Ղալեչյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)» բառերով.

2) 2-րդ պարբերության «Հ. Վարդանյան – ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Հ. Վարդանյան -ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ» բառերով.

3) 3-րդ պարբերության «Ա. Նիկողոսյան – ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Դավայան – ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ» բառերով.

4) 4-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Դ. Սողոմոնյան – ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ».

5) 5-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

6) 6-րդ պարբերության «Կ. Դաղբաշյան – ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ» բառերը փոխարինել «Կ. Դաղբաշյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահի տեղակալ» բառերով.

7) 11-րդ պարբերության «Գ. Մուրադյան – ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ» բառերը փոխարինել «Լ. Գևորգյան – ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ» բառերով.

8) վերջին պարբերության «Վ. Պետրոսյան – «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հանձնաժողովի քարտուղար (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Տ. Նաղդալյան – «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հանձնաժողովի քարտուղար (համաձայնությամբ)» բառերով:

Նոր տեսանյութ.