Գլխավոր Իրավական Արաբկիրի ոստիկանները հայտնաբերեցին մեքենայի լուսարձակներ հափշտակած անձին

Արաբկիրի ոստիկանները հայտնաբերեցին մեքենայի լուսարձակներ հափշտակած անձին

640
0

Հունիսի 8-ին, ժամը 5-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ րոպեներ առաջ հափշտակել են Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Պորշ Պանամերա» մակնիշի մեքենայի լուսարձակները:

Բացահայտման ուղղությամբ քրեական հետախույզների ձեռնարկած որոնողական աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ մեքենայի

լուսարձակները բացահայտ հափշտակել է Աղասու փողոցի 26-ամյա մի բնակիչ:

Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 12-ին, ժամը 18-ի սահմաններում, կասկածվողը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին եւ խոստովանել կատարածը:

Հանգամանքները պարզվում են:

Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: