Գլխավոր Քաղաքական Մենք չէ, որ սև ու սպիտակ ենք անում մեդիայի հարցում, դուք եք...

Մենք չէ, որ սև ու սպիտակ ենք անում մեդիայի հարցում, դուք եք խտրականություն դնում և չեք ընդունում մեդիայի հրավերները․ Անի Սամսոնյանը՝ «Իմ քայլին»

0
883

TERT.am-ը գրում է․

Հանրային հեռուստաընկերությանը կարծքով ինձանից պաշտպանելու որևէ կարիք չկա, որովհետև ես որևէ մեղադրանք չեմ ներկայացնում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Լուսավար Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով ՀՌԱՀ-ի զեկույցին։

«Հարգելի գրոծընկերներ, մենք չէ, որ սև ու սպիտակ ենք անում մեդիայի հարցում, չար ու բարի անում մեդիայի հարցում, դուք եք խտրականություն դնում և չեք ընդունում մեդիայի հրավերները։ Եթե դա ձեզ անհանգստացնում է, որ ընդդիմադիր ներկայացուցիչները կարող են հայտնվել այդ եթերներում, ապա դուք էլ քաջ եղեք, գնացեք և ձեր տեսակետը պաշտպանեք այդ եթերներում, կռիվ տվեք ձեր համոզմունքների համար։ Ես կարծում եմ, որ դա ձեր կողմից ավելի խելամիտ կլինի, քան թե այս Ազգային ժողովի ամբիոնից անընդհատ խտրական կոչեր հնչեցնելու Զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է իշխանական պատգամավորներից մեկի դիտարկմանը, թե երեկ Գագիկ Ծառուկյանը զրկվեց անձեռմխելիությունից, բայց հանրայինի եթերում հայտնվեց Էդմոն Մարուքյանը, ապա Անի Սամսոնյանը նշեց, որ իշխանության բոլոր ներկայացուցիչները մերժել են գնալ Հանրային հեռուստաընկերության եթեր։

«Դուք փորձում եք Ազգային ժողովի ամբիոնի մոտ անընդհատ ապատեղեկատության զոհ ձևանալ, բայց ուզում եմ առաջարկել, որ ինքներդ խորհեք՝ արդյոք ի՞նչ ներդրում եք ունեցել և շարունակում եք ունենալ առհասարակ ապատեղեկատվության տարածման գործում»,-ասաց նա։

Ի դեպ, Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ որ երեկ ինքն էլ էր մերժել Հանրային հեռուստաընկերության հրավերը, քանի որ այդ ժամին նիստ էր։