Գլխավոր Իրավական Վերաքննիչ դատարանը բավարարեց միջնորդությունը. Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

Վերաքննիչ դատարանը բավարարեց միջնորդությունը. Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

1417
0

Վերաքննիչ դատարանը բավարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը: Որոշումը հրապարակեց դատարանում նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյանը: Ռոբերտ Քոչարյանը 2 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանն ավելի վաղ մերժել էր պաշտպանական կողմի երեք միջնորդությունները՝ անձնական երաշխավորությամբ ազատելու, գրավի դիմաց ազատելու, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խափանման միջոցը փոխելու մասին:

Դատարանը երեք նիստում լսեց պաշտպանական կողմի, մեղադրող կողմի, տուժող կողմի փաստարկները: