Գլխավոր Քաղաքական Սրանով հիմք է դրվում սահմանադրական հեղաշրջման. ԲՀԿ-ն չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին....

Սրանով հիմք է դրվում սահմանադրական հեղաշրջման. ԲՀԿ-ն չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին. Նաիրա Զոհրաբյան

0
976

News.am-ը գրում է․

ԲՀԿ խմբակցությունում տարբեր մոտեցումներ կային այսօրվա ԱԺ արտահերթ նիստին մասնակցելու վերաբերյալ. Կար մոտեցում, որ միգուցե կա անհրաժեշտություն մասնակցել նիստին եւ կրկին ներկայացնել մոր հիմնավորումները, մոտեցումները: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա տեղեկացրեց, որ ի վերջո որոշում է կայացվել չմասնակցել ԱԺ այսօրվա նստին. «Որովհետեւ այս նիստով հիմք է դրվում ՀՀ-ում սահմանադրական հեղաշրջման: Սրանով Հայաստանում հիմք է դրվում եւ հաստատվում է բռնապետություն, ուստի ԲՀԿ-ն չի մասնակցելու մի նիստի, որի իրավական եւ քաղաքական հետեւանքների համար այդ նիստի բոլոր դերակատարներն ու մասնակիցները կրելու են իրավական եւ քաղաքական պատասխանատվություն»,-ասաց Զոհրաբյանը: